▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթում է տիկին քաղաքապետը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քպ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների։

Եվ հիմա ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Իրականացնել ուժի ցուցադրություն՝ հարցազրույց, ֆբ ստատուսներ, մարզային թիմերի հավաք Երևանում...

Տեխնոլոգիան պարզ է, ընդդիմադիր զանգվածի մոտ ստեղծել տպավորություն, որ քպ-ն հաղթում է, որպեսզի չգնան ընտրությունների և քպ-ի ձայներն ավելի շատ տոկոս կազմեն։

Նման տեխնոլոգիաներ կիրառել են մի շարք ընտրություններում, այդ թվում 2021թ.։ Ասում են այսօրվա բեմն է նույնը լինելու։

Իսկ երևանցին գնալու է ընտրությունների՝ հայտնելով անվստահություն քպ-ին, հայտնելով անվստահություն Նիկոլ Փաշինյանին։

Հաղթում է զուսպը, հաղթում է խելացին, հաղթում է տիկին քաղաքապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին