Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանանշման աշխատանքների գործարկմանը՝ 2 երկրների միջև հակամարտության շուտափույթ լուծման նպատակով:
Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես այդ խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում, տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանանշման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ հետագա սահմանազատման համար: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ը չի կարծում, որ 2 երկրների սահմանին ստեղծված իրավիճակն անմիջականորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ և սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնն, անկասկած, խորացնում է կողմերի միջև փոխադարձ վստահության պակասը, դա իսկապես այդպես է»,- հավելել է Զախարովան։
Մարիա Զախարովայի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։