Սրբազան պայքարի անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի՝ «Առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը». հայտարարությանը: «Թորոսյանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքն աթեիստ է, Հայ Առաքելական եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ այդ թիմն իր առջև խնդիր է դրել կազմաքանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։ Սա միայն Արսեն Թորոսյանի ցանկությունը չէ, սա հավաքական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իղձն է: Այս մարդիկ սատանա են, չարիք։ Մեր արժանապատվությունն են վիրավորում, ու բոլոր այն մարդիկ, ովքեր Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ են, հիմա պետք է հավաքվեին և պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն: Ո՞նց կարող է իրեն հայ համարող մարդն ուրախանալ, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին չլինի, ի՞նչ լինի բա, մզկիթներ լինե՞ն»,- ասել է Դանիելյանը: |
«Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները պետք է պահանջեին պատասխանատվության ենթարկել այս մարդուն». Գառնիկ Դանիելյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Քաղաքական ավելին
![Հայկական սփյուռքը Ադրբեջանի գլխավոր թշնամական թիրախներից է. Թաթոյան](http://asekose.am/filemanager/uploads/arman_tatoyann_mip.jpg)
ավելին
![21 թվին առնվազն 300 հազար քվե է կեղծվել․․․Տիգրան Մուկուչյա՛ն, գալու ենք հետևիցդ․․․ Նաիրա Զոհրաբյան](http://asekose.am/upload/news/admin/2016/09/57db806f7b272_medium.jpg)
ավելին
![Հակառակ Փաշինյանի՝ Արցախը Զարեհ Սինանյանի համար պատմական հայրենիք է](http://asekose.am/filemanager/uploads/Zareh_Sinanyan.jpg)
ավելին
![«Ժողովուրդ, բանը-բանից որ անցավ, էդ ինքնաթիռին էլ չենք հասցնելու». Կարեն Բեքարյան](http://asekose.am/upload/news/admin/2012/11/50aa1a9d818c4_medium.jpg)
ավելին
![«Նոր ու արհեստական խոչընդոտներ են ստեղծվում՝ խաղաղության գործընթացը երկարաձգելու համար»․ Միրզոյան](http://asekose.am/filemanager/uploads/Ararat_Mirzoyan.jpg)
ավելին
![Նիկոլական ռեժիմի «թքած ունենալու նուրբ արվեստը»․ Ռուբեն Մելիքյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-3/ruben_meliqyan.jpg)
ավելին