▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ծնողի «արկածները» ՌԴ դպրոցներից մեկում

Ռուսաստանի Պերմ քաղաքի  №9 դպրոցի աշակերտների ծնողները  նամակով դիմել են դատախազություն և Երեխաների իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կենտրոն ու խնդրել իրենց երեխաներին պաշտպանել աշակերտներից մեկի ծնողի «հարձակումներից»: Ինչպես գրում է ռուսաստանյան  59.ru կայքը, խոսքը հայազգի Միքայել Միքայելյանի մասին է:

Նա մարտի 18-ին իր բարեկամի հետ ծեծել է նշված դպրոցի աշակերտներից մեկին, ով ձնագնդիով հարվածել է Միքայելյանի տղային:  

Ծնողների խոսքով` Միքայելը միշտ երևում է դպրոցի  տարածքում, հետևում  3-րդ,4-րդ և 6-րդ  դասարանցի երեք աշակերտի, անընդհատ «հաշիվներ մաքրում» ուսուցիչների և ծնողների հետ:

Ուսուցիչներից մեկը պատմել է, որ մի անգամ Միքայելյանը, իմանալով, որ աղջիկը ցածր գնահատական է ստացել, ամբողջ դասարանի աչքի առաջ, կոպիտ կերպով քաշել է նրա ձեռքից ու հեռացրել դասարանից, ինչպես նաև` սպառնացել ուսուցչին: Վերջինս նաև պատմել է, որ Միքայելյանը  ծնողական ժողովներին իրեն շատ ագրեսիվ է պահում:

Ծնողները այս հարցով  մի քանի անգամ դիմել են դպրոցի տնօրինությանը, բայց ոչ  մի արդյունք: Այդ իսկ պատճառով նրանք դիմել են դատախազություն:

Ինքը` Միքայելյանը, իր արարքները բացատրում է նրանով, որ ինքը «հոգատար ծնող է և  միշտ հետևում է, որ ուսուցիչները բարեսիրտ վերաբերվեն իր երեխաներին»: Իսկ ծնողների բողոքների վերաբերյալ նա ասել է, որ այդ ամենը սուտ է և «դա գալիս է հայերի նկատմամաբ ազգային խտրականությունից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին