▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ էքստրասենսը հերքում է իր մեղավորությունը մոդելների սպանության մեջ

Հայ էքստրասենսը մոսկովյան դատարանում հայտարարել է, որ ռուս մոդելների սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում:

Ինչպես գրում է թերթ.am-ը` հղում անելով Life News-ին, 42-ամյա Գեորգի Մարտիրոսյանը մեղադրվում է առնվազն 4 մոդելների սպանության մեջ, ովքեր  նաև մարմնավաճառությամբ են զբաղվել, ինչպես նաև՝ մոտ 3 մլն ռուբլի հափշտակելու համար:

 Դատարանում Մարտիրոսյանը հայտնել է, որ վերջին երկու օրերին իրեն էլեկտրահարումներով խոշտանգել են՝ փորձելով խոստովանություն կորզել:

 Մարտիրոսյանն ասել է նաև, թե ինչ գործ է ունեցել իր ենթադրյալ զոհերից 23-ամյա մոդել Նատալյա Տրապեզնիկովայի բնակարանում, ում մոտ նրան «որսացել են» տեսահսկման խցիկները: Ըստ Մարտիրոսյանի՝ աղջիկը հանդիպելիս է եղել Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի հետ և իրեն խնդրել է բանկիրին ուղեկցել:

 Բորոդինն այժմ Լոնդոնում է ապրում, և ռուս իրավապահները որոնում են նրան՝ մեկ այլ՝ 13 մլրդ ռուբլու խարդախության գործով:

 Մարտիրոսյանին ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է սպառնում: Նա ձերբակալված կմնա մինչև մարտի 12-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին