▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երգչուհու ալբոմը թուրք հայտնի երաժշտաքննադատի լավագույն տասնյակում է

Թուրք հայտնի երաժշտաքննադատ Նաիմ Դիլմեները ստամբուլահայ սիրված երգչուհի Սիբիլի «Սեր» ալբոմը ընդգրկել է տարվա լավագույն ալբոմների իր տասնյակում:

Երաժշտաքննադատը հրապարակել է 2014 թվականին Թուրքիայում թողարկված լավագույն ու վատագույն 10 ալբոմները՝ իր գնահատմամբ: Լավագույնների տասնյակում Դիլմեները 3-րդ տեղը հատկացրել է Սիբիլի «Սեր» ալբոմին:

«Անչափ ուրախ եմ: Առաջին՝ «Սիբիլ» ալբոմս նույնպես ժամանակին Դիլմեների լավագույնների տասնյակում տեղ էր գտել: Միայն թե եթե առաջին ալբոմս ցուցակում 9-րդն էր, ապա «Սեր»-ը  եղավ  3-րդը: Շատ ուրախ եմ. շատ անսպասելի էր», - «Ermenihaber.am»-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ նշելով, որ «Սեր» ալբոմը և համանուն երգը Թուրքիայում շատ սիրվել է:

Նշենք, որ «Սեր» ալբոմը լույս է տեսել ընթացիկ տարվա փետրվարին: Թուրք և հայ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհու նոր  ալբոմում տեղ է գտել 12 երգ`11 հայերեն, 1 արամեերեն: Ալբոմում կան զուգերգեր (դուետներ)` հայաստանցի աստղերի հետ: Ավելացնենք նաև, որ 2010 թվականի նոյեմբերին թողարկվել էր երգչուհու անունով «Սիբիլ» ալբոմը, որտեղ ներառված էին «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը: Իսկ երգացանկի առաջին երգը «Նամակ»-ն է, որն էլ հենց լայն ճանաչում բերեց երգչուհուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին