▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ ՀՀ–ում ցմահ ազատազրկված արաբ վարձկանները փոխանցվել են Սիրիային

Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։

Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը այսօր են Հակարի կամրջով Ադրբեջանի  համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել Հայաստանի  համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին