▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել.
     Դեպքը տեղի է ունեցել հավանաբար հետկապիտուլիացիոն շրջանում: Ինչու: Որովհետև հայ գերին անչափ նիհար է` ակնհայտորեն հյուծված: Դա կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է հայ կամավոր է կամ զինծառայող, որ թաքնվել է թշնամու օկուպացիոն զորքերից և վերջերս է հայտնաբերվել:
     Եվ երկրորդ` այդ սահմռկեցուցիչ տեսանյութի հիմա տարածումից կարելի է հասկանալ այն ճշմարտությունը, որ հայկական կողմին ահաբեկելու` սարսափով բարոյալքելու քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Շարունակվում է, որովհետև հիմա էլ Արցախից բացի, Սյունիքից են փորձում տարածքներ ստանալ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է, որ հայերը սկսեն սարսափել ադրբեջանցիներից:
     Դա նաև մեսիջ է, որ հայերը, որոնք դեմ դուրս կգան ադրբեջանցուն` ընտանի կենդանու պես կմորթվեն դաշտերում և դա կուղեկցվի ծափերով և խինդ ու ծիծաղով:
     Իսկ երրորդը, որ Հայաստանի պետությունն այլևս չկա: Գերիները շարունակում են գերի մնալ, նոր քաղաքացիներ են գերեվարվում, իսկ հավանաբար անտառներում առկա մեր մարտիկներն ու քաղաքացիական բնակչությունը լքված են ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև` Արցախում տեղակայված «փրկարարների» կողմից:
     Դավաճանության զոհասեղանին բառացիորեն զոհաբերվող այս մեկ հայն անգամ այսպես գազանաբար չէր մորթվի, եթե Երևանում փաստացիորեն թրքական գործակալ չկառավարեր:
     Եվ սա թերևս միակ տեսանյութը չէ, որ մենք դեռ տեսնելու ենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին