▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է. Նիկոլ Փաշինյան

 

 

«Մեր կառավարության գործունեության 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Մեր կառավարության գործունեության այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը և, իմ կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրե», - հայտարարել է վարչապետը և հույս է հայտնել, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու որ իրենք բոլոր խնդիրները լուծեն արդյունավետ։

 

 

 

 

 

 

 

 

 

«Հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հայ ժողովուրդը դրել է մեր առաջ և որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ և հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

Կարդացեք նաև՝

Մտածում եմ՝ վաղը Հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. Նիկոլ Փաշինյան

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին