Ուկրաինական «Золоті Ворота» երգը, որի հեղինակը հայազգի Շուշան Սարգսյանն է և որը հավակնում է Ուկրաինայի երկրորդ հիմնը դառնալ, այս օրերին անդադար հնչում է Կիևի գլխավոր հրապարակում` Մայդանում:
Շուշան Սարգսյանի խոսքով` երգը գրելիս իր վրա մեծ ազդեցություն են թողել Սերգեյ Նիգոյանն ու Մայդանի մյուս հերոսները, իսկ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նրան հիշեցրել են Հայաստանի ծանր ռազմական շրջանի մասին, որը եղել է իր մանկության տարիներին:
Այն ամբողջ ցավը, որը զգացել է ուկրաինացի ժողովորդը, Շուշանն անցկացրել է իր միջով և գրել է «Золоті Ворота» («Ոսկե դարպասներ») երգը, որը «Пакунок-Порятунок» БФ «Чудотворец» բարեգործական նախագծի հիմքն է հանդիսացել: