Թբիլիսիում տեղի ունեցած աղետը դեռ երկար կհիշվի: Մարդկային կյանքեր խլած, զոհերի հարազատներին ցավ ու վիշտ պատճառած այս ողբերգական աղետի մասին հուշերը հավիտյան գամվեցին պատմության էջերին: Որքան դժվար է հասկանալ հատկապես այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրեցին իրենց ընտանիքի անդամներին:
Հայազգի մի պատանի, հերոս մի տղա, ով ջրհեղեղի ժամանակ կորցրեց իր մորն ու մորաքրոջը, անսասան և աներևակայելի կամքի ուժ դրսևորելով՝ շարունակեց պայքարել ավերիչ աղետի րոպեներին և, դեմ գնալով ջրհեղեղի հզոր ուժին, փրկեց մարդկային կյանքեր, 60-ից ավել կենդանիների:
Ցավում ես, բայց և հպարտանում... Որքան զորեղ է հայի ոգին, որքան ուժ ու համբերություն կա հայի արյան մեջ: Ցավակցում եմ 15 տարեկան այս հերոսին՝ Միշկա Շահմազյանին, ով սեփական աչքերով տեսավ հարազատների մահը:
Հ.Գ. Միշկան այս պահին էլ շարունակում է օգնել իր համաքաղաքացիներին՝ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում: