▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-վրացական նոր մակարդակի հարաբերությունները վերջին 1,5 տարվա ձեռքբերումներից է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ քննարկել է հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցերը։

Գիորգի Գախարիան Երևան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով. սա նրա առաջին այցն է Հայաստան՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Մինչ հայաստանյան այցը Գիորգի Գախարիան մեկնել էր Ադրբեջան, նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պնդել՝ «Ադրբեջանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել եղբայրաբար ու բարեկամաբար»: Հայաստանյան այցից հետո էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նա կմեկի Թուրքիա, ապա՝ Բրյուսել:

Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:


Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին