Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ տրիբունաներում ծեծկռտուք է տեղի ունեցել
Թարմացված․ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Հայաստան - Խորվաթիա հանդիպման ժամանակ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում բախումը եղել է խորվաթ երկրպագուների հետ։ Այդ մասին Նյուզ.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր նախագահ Սերգեյ Ջանջոյանը։
«Երկրպագուների միջեւ բախումը եղել է Հարավային տրիբունայում, որեւէ կապ չունի ՖԱՖ շարժման անդամների հետ: Թե ինչն է եղել բուն թեման, հավելյալ մանրամասների չենք տիրապետում, միայն գիտենք, որ բախումը եղել է Խորվաթիայի երկրպագուների հետ:
Ամենայն հավանականությամբ, Խորվաթիայի հավաքականի երկրպագուները երգել են, աջակցել իրենց թիմին կամ գուցե սադրել են, իսկ մեր երկրպագուները փորձել են պատասխանել կամ հանգստացնել եւ բախում է եղել: Գուցե նաեւ հատուկ սադրիչներ են եղել, չեմ կարող ասել: Այդպես մեզ հետ է հաճախակի լինում:
Օրինակ, այսօր մեր տրիբունայում նստած էին շուրջ 30 խորվաթ երկրպագուներ, որոնց մենք նկատեցինք միայն վերջում: Նրանք սկսեցին երգել, մենք մոտեցանք եւ խնդրեցինք, որ այս պահին նրանց երգերը եւ երկրպագումը, հավաքականի հաղթանակը հայ երկրպագուների մեջ նշելը տեղին չէ: Նրանք մեզանից ներողություն խնդրեցինք եւ գնացին: Այս բախումը դարձրել են համար առաջին թեման»,- ասաց Սերգեյ Ջանջոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը պարտվել է խորվաթներին 0:1 հաշվով։


