▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը 130-րդ երկիրն է, որտեղ Starlink-ն արդեն հասանելի է»․ Մասկ

Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում։ Այս մասին գրառում է կատարել ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ ներկայացնելով Հայաստանի քարտեզը՝ որպես աշխարհի 130-րդ երկիր, որտեղ «Starlink» գերարագ ինտերնետային ծառայություններն արդեն հասանելի են։

Նախօրեին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է։

«Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել էր ԲՏԱ նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին