▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ցուցադրաբար խզում է հարաբերությունները ՌԴ-ի հետ. հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»․ հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն․ Զատուլին

Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, դա իրենց քաղաքականությանն է համապատասխանում, կարծում եմ՝ հարցը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։

Հիմա ինչ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին զգուշացրել էինք՝ սա ՀԱՊԿ-ից դուրս գալն է, հետո Գյումրիում բազայի առկայության հարցը կբարձրացնեն»,- ասաց Զատուլինը։

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն ինքնուրույն իրականացնելու մտադրության մասին՝ առանց ռուս սահմանապահների։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին