▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը և Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը. Նիկոլ Փաշինյան

 

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքը Հայաստանում տնտեսական է, սակայն ԶԼՄ-ները այն քաղաքականացնում են։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըКоммерсантъ-ին տված հարցազրույցում։

Նիկոլ Փաշինյանը վստահություն է  հայտնել, որ հարցի շուրջ համաձայնության կգան, իսկ պայմանագրի վաղաժամ խզման խոսք լինել չի կարող:

«Դրա համար ոչ մի նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ուզում, և Ռուսաստանը դա չի ուզում: Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա»,- նշել է Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին:

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին