▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ․ Արսեն Խառատյան

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Դժոխք էր. թվում էր՝ ելք չկա, հանուն երեխաներիս համբերում էի. Արուսիկ Մկրտչյանը՝ ամուսնու բռնության մասին

«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան

«Թորոսյանը հայտարարում է, որ 1 շաբաթից միգուցե պարզ լինի դպրոցները իզուր են բացվել»

«Նորից «սև ծուխ». այսօր էլ նախագահ չընտրեցին

Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում. Շուշան Ստեփանյան

Մոռացել են, թե ով են եղել, բայց ժողովուրդը կհիշացնի. Մանուել Մանուկյան

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել

Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում.ինչու՞ է դա հնարավոր.Պատճառներն՝ ըստ մասնագետների

Վարկ վերցրած ոչ մի մարդ երջանիկ չէ, երբ գալիս է վարկը մարելու օրը․ Թունյան

Մինչ դուք խոսում եք, հազարավոր քաղաքացիներ ճռռում են վարկերի տակ... քաղաքացին՝ ԿԲ փոխնախագահին

Բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, աննախադեպ է. Միրզոյանն՝ Արցախի գործընկերոջը

«ՌԴ-ն չի հանդուրժի, որ ՀՀ իշխանությունը եկել է հանրահավաքների միջոցով, դա ուղիղ վտանգ է Պուտինի համար»...

Առաջին անգամ եմ պատմում... Ինչո՞ւ և ինչպե՞ս է Ադրիանա Գալստյանը հայտնվել «Կյանքի խոսքում»

Եվ Գագիկ Ծառուկյանը, և մեր քաղաքական թիմը մեսիջները շատ հստակ ուղղորդել  է. Մելքումյան

Քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. նախարար

Վարկային արձակուրդն անխուսափելի պրոցես է համավարակի պայմաններում․ ԱԺ փոխնախագահ

Նոր լուսանկարներ՝ Արուս Տիգրանյանի հարսանիքից

ԱԱԾ-ում բացահայտվել է խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք

Կրկին իրավիճակի սրում ունենք. Նիկոլ Փաշինյան

Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը

Մեծ իրադարձություն է իր կյանքում. Նիկոլ Փաշինյանը դստեր լուսանկարն է հրապարակել

Սեպտեմբերի 24-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 374-ով

Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ»

Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է

Ուսումնական հաստատությունների ուղեցույցի որոշ կանոններ լրամշակվել են

Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ԱԳ նախարար

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

Թորոսյանը «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի հանդեպ

Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների. . .

Սա ես նշել եմ իմ կարևոր առաջնահերթություններից մեկը․․․Արարատ Միրզոյան

Կբարձրացնեմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը

ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության մասին

«Տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան զինյալներից կազմված 50 հոգանոց խումբ է ուղարկել. . .

Ի՞նչ է քննարկվել «Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստում

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Մարությանի խոսնակ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Լևոն Քոչարյանը շնորհավորել է քրոջ՝ Գայանեի ծննդյան օրն ու արխիվային լուսանկարներ հրապարակել

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել

Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության. Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին

Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում

Հայաստանը գտնվում է քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսին է դրանց էվոլյուցիան 2012-2019թթ։ Դա իր մեջ պարունակում է նաև հայկական «թավշյա» հեղափոխության գնահատականը։


     Ինդեքսներից հիմնականը, անշուշտ, doing business-ն է։ Այն իր հերթին ներառում է 12 ցուցանիշ և ներկայում աշխարհում միակ քիչ թե շատ ընդունելի համաթիվն է, ինչը ներառում է բիզնես բացելուց անցումը դրա կառավարմանը, ֆինանսներին, ընթացիկ գործունեությանն ու փակմանը։ DB 2020-ը հրապարակվեց 2019-ի հոկտեմբերին։ ՀՀ-ն 47-րդ տեղում է՝ 2018-ի համեմատ նահանջելով 6 տեղ։ Ու չնայած Կառավարության նիստի ժամանակ ԿԲ նախագահն ասաց, թե սխալմունք է եղել, հեսա կուղղենք, այդպես էլ ոչինչ չուղղվեց։ 47-րդ տեղը ընդհանրապես վատագույն ցուցանիշներից մեկն է ՀՀ տնտեսական պատմության մեջ (մի անգամ եղել է 48 և 2017-ին՝ էլի 47)։ Մենք ունեցել ենք 32, 34, 35 և այլն տեղեր։ Նշենք, որ 2019-ի Վրաստանի ցուցանիշն է՝ 7-րդ տեղ, Ադրբեջանինը՝ 34 և ՌԴ-ինը 28։
     Հաջորդը մրցունակության ինդեքսն է։ Այս ցուցանիշով 69-րդն ենք, 2018-ի 70-րդի և 2017-ի 73-րդի փոխարեն։ Ընդհանրապես այս ցուցանիշով առաջ էլ ելևեջներ են եղել։ Այսպես, 2016-ին 79-րդն էինք, 2015-ին 82-րդը, իսկ 2014-ին 79-րդը և 2013-ին՝ 85-րդը։ Չնչին առաջընթաց կա։ Ոչ մի հեղափոխություն չկա։ Ի դեպ 2019-ին 1 աստիճանով բարձրանալը ոչ միայն և ոչ այնքան մեր առաջընթացի, այլ Սերբիայի ու Վրաստանի համապատասխանաբար 6 և 8 աստիճանով նահանջելու արդյունք է։
     Իննովացիայի ինդեքս։ Այս ցուցանիշով Հայաստանը նահանջել է՝ 2017-ի 59-րդ տեղից իջնելով 68-րդ տեղ 2018-ին և ապա մի փոքր բարձրանալով 2019-ին՝ 64-րդ տեղ։ Սա էլ ոչ ավանդական էներգետիկայի, ՏՏ «առաջանցիկ» զարգացման ստերն է բացահայտում։
     Ժողովրդավարության ինդեքսով ՀՀ-ն լուրջ առաջընթաց է գրանցել. 2017-ի 111-րդ տեղից հայտնվելով 86-րդ տեղում։ Այստեղ վճռական նշանակություն են ունեցել 2018-ի դեկտեմբերի պառլամենտական ընտրությունները։ Առայժմ չեն գտել իրենց արտացոլումը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ ձեռնարկած հալածանքները, մարդկանց պարտադիր նախնական կալանավորումները, դատարանների բացահայտ կողմնակալ դիրքորոշումները։
     Առաջընթաց է գրանցվել նաև կոռուպցիայի ինդեքսում՝ 107-րդ տեղից 2 տարում բարձրացել ենք 77-րդ տեղը։ Ճիշտ է, այս ցուցանիշով մենք նախկինում եղել ենք նաև 94-95-րդ տեղերում (2013-2015թթ)։ Անառարկելի է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել հարկային և մաքսային ոլորտներում։ Բայց որոշակի դեր է խաղացել նաև հայկական Transparensy International-ը, որը մայր կազմակերպություններից «թաքցրել» է բյուջեի միջոցների գրպանումը անսահմանաչափ պարգևավճարների տեսքով։ Չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը և այլն։ Ի վերջո, «տեղական» Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, «համագործակցում» է ՀՀ բյուջետային միջոցների հետ։ Այսինքն, նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում է քյարթու կոռուպցիոն երկրների շարքում։
     Այսպիսով, քննարկված 5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին