Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ւտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է. «Իտալիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Նախագահական այս ընտրություններով Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը, ինչի համար նույնպես շնորհավորում եմ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի ընթանալ տնտեսական եւ սոցիալական զարգացման, ինչպես նաեւ Եվրոպայի հետ մերձեցման իր ուղիով, որին Իտալիան վստահորեն աջակցում է: Այս ոգով, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում»,-ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից բացի, շարունակում է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ միջազգային կազմակերպություններից, Հայաստանի եւ արտերկրյա հայկական կազմակերպություններից, մտավորականներից ու տարբեր պաշտոնատար անձանցից: Հանրապետության նախագահին այդ թվում շնորհավորել են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, Հայկազյան Համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ Սոս Սարգսյանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը:
Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը. Իտալիայի նախագահ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet