▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ճանաչվել է երրորդ ռազմականացված երկիրն աշխարհում, իսկ Ադրբեջանը՝ հինգերորդ

Հայաստանը ճանաչվել է երրորդ ռազմականացված երկիրը աշխարհում, իսկ ադրբեջանը՝ հինգերորդ: Չմանրամասնեմ, թե ինչն է հաշվի առնվել այս դասակարգման համար: Եղան մարդիկ, որ բացասաբար սրան նայեցին: Անձամբ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում և համարում եմ նորմալ, երբ մեր կարգավիճակում գտնվող պետությունը ռազմականացված է՝ ամենառազմականացվածների մեջ է:

Դժգոհողներ ջան ինչ եք կարծում ադրբեջանի և թուրքիայի պես հարևաններ ունեցող երկիրը, որի պատմական տարածքների վրա են ձևավորվել այդ պետական ուռուցքային կազմավորումները, իրավունք ունի չլինել խիստ ռազմականացված: Թե կարծում եք ինչպես մի քանի հարյուր տարի է եղել, պետք է լինեինք ամենա բահ ու գրիչացված: Բահ ու գրիչ շատ սիրելուց ենք հայտնվել այս վիճակին:

Երբ դարեր առաջ կրկին խիստ ռազմականացված և ռազմատենչ ազգ ու պետություն էինք հարևանները վախենում ու հարգում էին մեզ: Հիմա շատ ուրախ եմ,որ օտարները մեզ դիտարկում են,որպես ռազմականացված երկիր,թքած անգամ,եթե ասեն,որ ագրեսսոր ենք: Մեր ժամանակներում խաղաղասեր լինելը այլևս հարգի չէ,իսկ ագրեսսորը պատվանուն է դարձել: Կեցցե ռազմականացված Հայաստանը, որի մասին զգաստացած են խոսելու:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին