Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին: Մեջբերեմ ադրբեջանի նախագահ իլհամ ալիևի խոսքերը.
-Համեմատության համար կարող եմ ասել. աղքատ Հայաստանի բյուջեն կազմում է մոտավորապես երկու միլիարդ ամերիկյան դոլար, ադրբեջանը այդ թվից երկու անգամ շատ է ծախսում իր սպառազինության վրա…հետևություն. ադրբեջանը Հայաստանի հետ կարող է վարվել ոնց ցանկանա: Կարող եք դիտել այստեղ.
Դե իհարկե, ալիևի խոսքերից հետո մարդու՝ Հայի, արյուն է եռում, ցանկություն է առաջանում ագրեսիվ քայլեր մշակելու, որը , իմ խորին համոզմունքով, պետք է սկսվի երկրի ներսից:
Մեր երկիրը դեռ ունի բազում խնդիրներ, դրանցից առաջնայինը արտագաղթն է, որը ծնվում է Հայաստանի հանդեպ հուսալքությունից: Հետևելով վերջին փոփոխություններին, կապված սննդի թանկացման, գազի թանկացման, էլեկտրոէներգիայի թանկացման, տուրքերի ավելացման,վարձերի բարձրացման, պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, և հավատացեք այս ցուցակը դեռ երկար կարող է շարունակվել …, ինձ մոտ մի հարց է առաջանում.
Իսկ ինչով է, նման թանկ կյանքին նպաստող ՀՀ կառավարության և խորհրդարանական մեծամասնության զգալի մասը, տարբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից: