▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը խզում է կապերը հայկական սփյուռքի հետ»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործիք է դարձել պրոքսի պատերազմում և խզում է կապերը հայկական սփյուռքի հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը։

«Նրանք քանդում են երկիրն ու խզում հայկական սփյուռքի հետ կապերը։ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում և աշխատում, քան Հայաստանում։ Եվ նրանք էական ֆինանսական ներդրում ունեն հանրապետության տնտեսության մեջ»,- ասել է Բենոն Սևանը՝ հավելելով, որ «Մոսկվայի նկատմամբ Երևանի մեղադրանքներն ադեկվատ չեն և չեն համապատասխանում Հայաստանի քաղաքական կուրսին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին