«Այս իրավիճակին հանգուցալուծում չկա այնքան ժամանակ մինչև Նիկոլ Փաշինյանը չհասկանա, որ ինքը ուղղակի պատասխանատուն է ցանկացած վատթարագույն զարգացման համար»,- Դեմիրճյան փողոցում, լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Հայաստանի, Երևանի բոլոր փողոցները պարբերաբար և մշտապես շրջափակվելու են:
«Մենք լինելու ենք այստեղ, մինչև Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ՀՀ-ն ու Արցախն ունեն մեկ թշնամի, և այդ մեկ թշնամու անունը Նիկոլ է»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների կողմից շրջափակված է Ազգային ժողովի շենքը։
Դիտեք նաև՝