▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունն արդյունավետ է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն):

Ինչ վերաբերում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում:

Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ներկրվել է 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվն ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն:

Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին