▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բանակը 95-րդն է աշխարհի հզոր բանակների ցուցակում

Global Firepower պորտալը ամեն տարի ուսումնասիրություններ է կատարում աշխարհի 127 երկրների բանակներում ու հրապարակում է դրանց ցուցակը:

Սակայն տվյալ հետազոտության արդյունքերը հիմնվում են ավելի շատ երկրի բանակում զինվորական տեխնիկայի քանակի, զորքի քանակի և ծախած գումարների վրա: Մեծ ուշադրություն է դարձվում ռազմածովային ուժերի և օդային ուժերի վրա: Հաշվի չի առնվում զորքի մարտունակությունը, անցած պատերազմական ուղին և այլ մանրամասներ:

Սա ավելի շատ բանակների փողերը հաշվող հետազոտություն է: Ադրբեջանը իր ռազմածովային զորքերի ու ծախսած միլիոնավոր դոլարների արդյունքում հայտնվել է 59-րդ տեղում:

Առաջին երեք հորիզոնականում են՝ ԱՄՆ, Ռուսաստան և Չինաստան: Դրանից հետո գալիս են ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Թուրքիան, Գերմանիան եւ Իտալիան:

Աշոտ Ասատրյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին