▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործող կապ է. Աննա Նաղդալյան

 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը:

Անդրադառնալով  հարցին, թե երեկ պաշտպանության բանակի զինվորի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, Նաղդալյանը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` իր ելույթներից մեկի ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին