▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և ԵՄ միջև ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ համաձայնագրեր են նախաստորագրվել

 Բրյուսելում այսօր  նախաստորագրվել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը` ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսիի կողմից: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:

Համաձայնագրով` ՀՀ քաղաքացիների համար կգործի Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր:

Պարզեցված մուտք է նախատեսվում, մասնավորապես,  պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:

Նախատեսվում է նվազեցնել նաև Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, իսկ մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար այն դարձնել անվճա, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հետընդունման համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին