▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենը կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

Դատարանը քիչ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Image result for Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ՔԿ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

 

 

 

 

 

 

 

Խոսքը 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումի մասին է առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

 

 

 

 

 

 

 

 

Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին