Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը Ղարաբաղի հետ կապ չունի»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։
Խոսելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի մասին` նա նշել է, որ միջադեպը հնարավոր է եղել տեղայնացնել «մեծ մասամբ Ռուսաստանի աջակցությամբ»։
«Ռուսաստանի Դաշնությունը ցավում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով զոհերի համար»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։