▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի Հանրապետության քաղաքական խայտառակությունը ԲՀԿ-ն է

Հայաստանի Հանրապետության քաղաքական խայտառակությունը «Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է:
Բացատրեմ: Բառացիորեն ժամեր առաջ ԲՀԿ-ի ծանր հրետանին Գագիկ Ծառուկյանն ու իր ԲՀԿ-ի ամենաամենա Նաիրա Զոհրաբյանը հայտարարում էին, որ ՀՀԿ-ն, այսինքն գործող իշխանությունը քանդել ու ավերել են մեր երկիր Հայաստանը: Ընտրություններից հետո, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը վեր է կենում և հայտարարում է, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկում Իշխան Զաքարյանին, այսինքն ԲՀԿ-ն կողմ է քվեարկում Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածուին, այսինքն ԲՀԿ-ն մաս է կազմում այս իշխանություններին:

Սիրելի հայ ժողովուրդ, վերջապես հասկացեք, ԲՀԿ-ն կեղծ է, կեղծ: Այս մարդիկ ձեզ խաբել են, և ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մաս է կազմում ՀՀԿ-ին, մաս է կազմում քրեաօլիգարխիկ ռեժիմին, և ավելին, ԲՀԿ-ն կայֆ անելով կույս է մնում, որ իր հետագա ամբիցաները բավարարի:
Հետայսու, թող ոչ ոք ԲՀԿ-ին չզատի ՀՀԿ-ից:

Լրագրող Հարություն Մկրտչյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին