▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի հավաքականը օկուպացված է այնպես, ինչպես Հայաստանը»

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ֆուտբոլի հաղթանակը շնորհավորելի չի, երբ 120 հազար մարդ, որոնց ներկայացնում է հավաքականը, 6 ամիս է կտրված են աշխարհից։
Արցախը շրջափակվել ա դեկտեմբերի 12-ին, բայց ամենասարսափելի վիճակին հասել հունիսի 15-ից սկսած, երբ դրոշի սադրանքով կտրեցին բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները։
Հավաքականը Մեծ Բրիտանիայի գաղութ Ուելսին հաղթել ա հունիսի 18-ին՝ երեք օր անց ամենասարսափելի վիճակի ստեղծումից և, հաղթական պատրանք ստեղծելով, հանգստացրել Արցախի իրականությունից։
Հայաստանի հավաքականը խաղում ա հայերի համար, և մինչև Հայաստանը չազատագրվի, հնարավոր չի լինի վայելել հաղթանակը, որը միտված ա լինելու հայերին ուրախացնելուն, ոչ թե հանգստացնելուն, մի քանի կիլոմետր էն կողմ քոնոնց հետ կատարվելիքից։
Հայաստանի ուկրաինացի մարզիչը խաղից հետո ասում ա՝ իմ դեմքին ժպիտ կհայտնվի, երբ Ուկրաինայում պատերազմը դադարի։
Հայաստանի հավաքականը գործածվում ա այլոց համերաշխության համար, բայց ոչ ինքն իրա։ Արցախի մասին որևէ խոսք չի արտաբերվում հաղթանակից հետո։ Հայաստանի հավաքականը օկուպացված ա այնպես, ինչպես Հայաստանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին