▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ժողովրդից գողացողը պետք է բռնվի, բարոյապես ոչնչացվի, ուղարկվի բանտ. Փաշինյան


Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

Իր խոսքում վարչապետը նշեց, որ նման դրամաշնորհներ էլի են եղել և կրկին կլինեն:

Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի վայրկյան կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում զգոնությունը չպետք է թուլանա. «Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են: Այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք ձերբակալություններ, վկայում է այդ մասին: Սակայն, եթե այդ երևույթը կա, մենք ամսական ոչ թե 1-2 նման ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավել:

Ինձ չի հետաքրքրում՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, թե՝ նախկին, որ կուսակցությունից է, իմ ընտանիքի անդամն է, հարևանի ընտանիքի անդամն է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Այս հարցի վրա պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել»:

Կարդացեք նաև՝ Կարող ենք գերանդին առնել, աջ-ձախ անել, «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Նախկին արժեքներին վերադառնալու փորձերը կկասեցվեն՝ պատերին տալով ու ասֆալտին պառկեցնելով. Փաշինյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին