▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հաստատված կորոնավիրուսով արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է ևս 3 անձ

Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը` 921

Ավագ Հինգշաբթի․Մտորումներ

Տույժ-տուգանքների մասին

Սա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյան

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

Յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի. Աշոտյան

Ավագ Չորեքշաբթի․ Մտորումներ

Դավիթ Խաժակյանը պատրաստ է դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» եւ հեռացնել այնտեղից հայհոյանքները

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական. . .

«Ելակը մտավ զորամաս». Նիկոլ Փաշինյան

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել

«Սա իսկական աղետ էր, իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Գագիկ Սուրենյան

Սպասի հակագազս հագնեմ՝ նոր կփռշտաս․․․Վանաձորցի կինը՝ ոստիկանին

Հայկ Մարությանը դիմակով է մասնակցում Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություններին

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան

Նոր առաջարկություններ` պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով

«Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը»

Մասիս Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել. տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը. Հրանտ Բագրատյան

«Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». նախարար

Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

«Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները». Արթուր. . .

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել․ դրանցից 326-ը առևտրային կազմակերպություններ են

Միշտ ծիծաղելով պատասխանում եմ՝արդյո՞ք արյան քննություն պետք է անեմ, որ պարզեն` հայ եմ. Մարի Լու Փափազյան

Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն. Փաշինյան

Անակնկալ ելույթ՝ 15-րդ թաղամասի բակերից մեկում

Հավելվածի միջոցով բացահայտվել է 4 վարակակիր․ Ավինյանի խորհրդական

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Քննիչ հանձնաժողովից ստացվել են ոչ պարզորոշ պատասխաններ. Սերժ Սարգսյանի գրասենյակ

Ռուսաստանից ժամանած 178 ուղևորներ ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է. Երևանի քաղաքապետարան

Հայաստանը կստանա կորոնավիրուսի 2000 թեստ․ ԱՄՆ դեսպանատուն

Հատկապես այս տարի դա անթույլատրելի է. Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Տիգրան Ավինյանի կոչը

Ի՞նչ են ուտում կարանտինում գտնվողները. առողջապահության նախարարի խորհրդականը ներկայացնում է

ՀՀ շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 միլիարդ դրամի չափով․ Նիկոլ Փաշինյան

Արտադրողները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատի տվել Փաշինյանին. փաստաբանը մանրամասնում է

Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ կործանիչ մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան

Հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Արցախում հաստատված կորոնավիրուսով քաղաքացին մասնակցել է համապետական ընտրություններին

Ավիաընկերությունների հետ կապված ունենք որոշ խնդիրներ․Արշակյան

Նիկոլ Փաշինյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարների մասին

Դիմում եմ ՀՀ ոստիկանապետին. Անի Սամսոնյան

Վարչապետի՝ ավիացիայի գծով խորհրդականն ազատվել է պաշտոնից

Պետական օժանդակության 5-րդ ծրագրի մասին

Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կգործարկվի այսօրվանից՝ հետազոտելով 99 % ճշտությամբ

Տեսահոլովակի պրեմիերա. Արա Մարտիրոսյան և Իվետա Մուկուչյան՝ «Полу я»

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ:

Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը: Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդանարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ: Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարագային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա: Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»:

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ:  Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին