▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը». Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական

 

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ: Տեսեք, ես չօգտագործեցի դաշնակից բառը, այլ օգտագործեցի գործընկեր բառը: Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը: Միջազգային հարաբերություններում տարբերություն կա գործընկերոջ և հաճախորդի միջև։

Երբ մեկ փոքր պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այդ հարաբերությունների մեջ գոյություն ունի հիերարխիա և մեծ պետության որոշ շահեր կարող է սպասարկել: Դժբախտաբար, այսօր Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ հավելելով, որ սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերություններում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին