▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Արամ MP3-ը`Եվրատեսիլ-2014-ի եզրափակիչում են. Վճռորոշ օրը` մայիսի 10-ն է

Հայաստանը համաեվրոպական երգի մրցույթում ներկայացնող  Արամ MP3-ը, ով «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակիչում առաջինը ելույթ ունեցավ, հեռուստադիտողների ու պրոֆեսիոնալ ժյուրի քվեարկությունների արդյունքում` եզրափակիչում է:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ - 2014-ի» առաջին կիսաեզրափակչին մասնակցում էին 16 երկիր, որոնցից միայն 10-ը/ Չեռնոգորիա, Հունգարիա,Ռուսաստան,Հայաստան, Ադրբեջան, Սան Մարինո, Ուկրաինա, Շվեդիա,Նիդեռլանդներ, Իսլանդիա/ հայտնվեցին  եզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Asekose.am-ը` ըստ եվրատեսիլյան կանոնների, մրցույթի կիսաեզրափակիչի ժամանակ ժյուրին քվեարկում է ելույթից առաջ` գլխավոր փորձի հիման վրա: Մայիսի 5-ին արդեն  կայացել էր երկու փորձ և երկուշաբթի օրվա  երեկոյան փորձի հիման վրա ժյուրիի քվեարկության արդյունքում Արամ MP3-ն արդեն անցել էր եզրափակիչ, սակայն կարևոր էր նար կիսաեզրափակակիչի ժամանակ հեռուստադիտողների քվեարկությունը, որի արդյունքում, ըստ ասեկոսեների, Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարությունը կարող է ամրապնդել իր նախնական գաղտնի   որոշումը և  մրցույթի եզրափակիչ փուլում` ժյուրիի քվեարկության միջոցով` առավելությունը տալ հենց Հայաստանի մասնակցին, ում երգը, հիշեցնենք, որ  այս տարի Եվրատեսիլին մասնակից երգերի տեսահոլովակների youtube-յան ալիքում դիտումների քանակով առաջինն է`2.822.657`այս պահի դրութամբ,  ու բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները և  ամենատարբեր վարկանիշային կայքեր Արամ MP3-ին տեսնում են  առաջատար հորիզոնականներում: 

Կիսաեզրափակիչում մեր մասնակցի ելույթից հետո Արամի մասին դրական կարծիքներ էին հայտնում եվրոպական տարբեր հեռուստաընկերությունների մեկնաբաններ. Օրինակ, Россия 1-ի հաղորդավարը Արամ MP3-ից հետո «Արարատ, հուպ տուր»-ն է հիշել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին