▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում 18 սեռը փոխած անձ կա. Նիկոլ Փաշինյան

«2000-ականների սկզբին մամուլում լայնորեն քննարկվել է հարցը, որ ՀՀ իշխանության վերնախավում կան ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ: Նույնիսկ քաղաքական պրոցես ա եղել, կուսակցության ներկայացուցիչ ա եղել, ով սպառնացել ա, որ կհրապարակի ցանկը, որից հետո նրա դեմ քրգործ է հարուցվել, տարել են մեկուսարան ու դուրս ա եկել մի ժամանակ, որ խոստացել ա մոռանալ:

 

 

 

Կամ խոսում են տրանսգենդերի մասին: Տեղեկանք եմ ուզել, որ ՀՀ-ում էսօր կա սեռը փոխած 18 անձ, որոնց բոլորին մինչև մեր իշխանության գալը տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր ու էս իրավիճակը մենք ստացել ենք որպես ժառանգություն»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հին ու նոր արժեհամակարգերի վերաբերյալ հարցին:

«Այսինքն, հեղափոխությունից հետո՞ են ՀՀ-ում այդպիսի մարդիկ հայտնվել, էդ «ավանդապաշտ» ուժերն են նրանց անձնագիր են տվել»,- ընդգծեց նա:

Վարչապետի խոսքով՝ ԱԺ–ի հայտնի դեպքերից հետո, երբ խոսակցություններ էին գնում, որ պետք է ԱԺ ամբիոնը խնկարեն, ինքը հանդիպում է ունեցել մի շարք բարձրաստիճան հոգեւորականների հետ եւ զրուցել այս թեմայով։

«Ասեցի՝ սեռական ոչ ավանդական կողմնորոշում եւ նույնիսկ սեռափոխ եղած մարդն իրավունք ունի՞ եկեղեցի մտնել, թե՞ չէ, իրենք ասացին, որ, այո, ունի, ասացի՝ իրավունք ունի՞ մոմ վառել, ասացին՝ այո, ունի, ասացի, իսկ կարո՞ղ է գնալ քահանայի մոտ խոստովանության, ասացին՝ այո, իրավունք ունի։ Ասացի, փաստորեն ստացվում է, որ ԱԺ–ն ավելի սուրբ տեղ է քան եկեղեցին»,– եզրափակեց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ 100 փաստ Նոր Հայաստանի մասին.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին