▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ազգային և ապազգային էլիտաների պայքար է ընթանում»․ Կարեն Վրթանեսյան

«Բոլորս ապրում ենք պատրանքների մեջ, և եթե մենք չապրեինք պատրանքների մեջ, երևի թե ինքնասպան լինեինք: Ես չեմ ուզում այսօր խոսել ժողովրդի պատրանքների մասին, ես կուզեի, որ մենք խոսենք ազգային էլիտաների պատրանքների մասին»,- «Հայկական օրակարգ. ինչպես դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Այսօր Հայաստանում ընթանում է ազգային և ապազգային էլիտաների պայքար։ Եթե երկրորդին հաջողվում է ավելի շատ մարդկանց մոբիլիզացնել, ապա դա առաջինների խնդիրն է։ Ազգային էլիտաները պետք է հասկանան իրենց սխալները։ Ընդդիմությունը իրավիճակի գնահատման ինստիտուցիոնալ մեխանիզմներ չի ստեղծել»,- նշել է Կարեն Վրթանեսյանը։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին