▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում ձեթը թանկացել է 44,3%, շաքարավազը՝ 40,7%, հացը՝ 7,9%». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տնտեսական «հեղափոխության» սալտոները
Հայաստանում ձեթը թանկացել 44,3%, հացը՝ 7,9%, շաքարավազը՝ 40,7%, ծխախոտը՝ 6,8%.
2020թ-ի հունվարի համեմատ 2021թ-ի հունվարին Հայաստանում պարենային մի շարք ապրանքատեսակներ և մթերք զգալի գնաճ են արձանագրել:
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝
Բուսական յուղը թանկացել է 44,3%, շաքարավազը թանկացել է 40,7%, ձուն թանկացել է 26,4%, կաթնամթերքը թանկացել է 7,7%, միրգը թանկացել է 12%, բանջարեղենը թանկացել է 9,9%, սխտորը թանկացել է 95,4%
Խառը կանաչին թանկացել է 53,5%, հացը թանկացել է 7,9%, ալյուրը թանկացել է 12,5%, խմիչքը, ծխախոտը թանկացել են 6,8%, ոչ պարենային ապրանքները թանկացել են 5,5%:
Ահա այսպիսի տնտեսական սալտոներ։ Բայց էս ամենը՝ ոչինչ։ Կարևորը՝ «դուխով»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին