▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ընտանիքով ապաստանած ադրբեջանցին Իլհամ Ալիեւի եղբոր թիկնապա՞հն է. aravot.am

Տեղեկացրել էինք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը եւ 3 երեխաներ, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

aravot.am-ում այս առիթով  հաղորդագրություն կա. կայքի Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանը գրում է, որ ըստ տեղեկությունների՝  Հայաստան ժամանած եւ մեր երկրից քաղաքական ապաստան խնդրած մարդը ներկայացել է որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եղբոր թիկնապահ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն այս առիթով հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ-ում ապաստան հայցած ադրբեջանցիները պատմել են, որ իրենց երկրում ճնշումների են ենթարկվել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին