▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կբացվի չինական ուսուցմամբ դպրոցների ուսումնամեթոդական կենտրոն

 

 

 

Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեվխյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 2-ի նիստում:

Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցման ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը:

 

 

Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և չինական ուսուցմամբ դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն չինարենի ուսուցման ուսուցիչները:

Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը:

Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Այստեղ մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին