▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 13 մլն 503.3 հազար լիտր կոնյակ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ կոնյակի արտադրության ծավալներն աճել են 25.1 տոկոսով՝ արտադրվելով 10 մլն 796, հազար 1 լիտր:

2015 թվականի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 9.4 տոկոսով և կազմել 16 մլն 947.6 հազար լիտր։ 2014 թվականին անկումը կազմել էր 8 տոկոս և արձանագրվել 18 մլն 7215.5 հազար լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ:

2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին