Դիտեք նաև՝
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք:

«Այսօր 41 նոր դեպք ունենք հաստատված, այս դեպքերի ծավալը եւ աշխարհագրությունը որոշակի անհանգստություններ է առաջացնում: Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման դեպք: Մեր հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- տեղեկացրեց Փաշինյանը:
Իրավիճակի թարմացում ներկայացրել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


