Կորոնավիրուսից Հայաստանում 19-րդ մահացածը հայտնի երգիչ Սարգիս Շիբոյանն է:
Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 19-ի:
Վերջին մահացողը 58-ամյա Սարգիս Շիբոյանն է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ-ից նաև հայտնել էին, որ ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն: