▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում օտարերկրյա դեսպանատան ավտոմեքենայի վարորդը դիվանագիտական անձեռմխելիությունը շփոթել է «բեսպրեդելի» հետ

Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական հաստատությունները, նրանց աշխատակիցները և նրանց սպասարկող ավտոմեքենաները երկրի տարածքում անձեռմխելիության կարգավիճակ ունեն:

«Այդ կարգավիճակը դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաների որոշ վարորդներ երբեմն շփոթում են ամենազորության և «բեսպրեդելի» հետ՝ համարելով, որ իրենց կարելի է ճանապարհային երթևեկության ցանկացած կանոն խախտել ու մնալ անպատիժ:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ օրեր առաջ ընթերցողը ֆիքսել է Mercedes S 500 մակնիշի 45 D001 AM դիվանագիտական համարանիշի ավտոմեքենայի կոպիտ խախտումը: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, արգելված գոտի շրջադարձ է կատարում՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:

Նման խախտումները ոչ միայն հասարակական կարգի կոպիտ ոտնահարում են, այլ նաև՝ հյուրընկալող պետության հանդեպ անհարգալից վերաբերմունք»,-ասված է հրապարակման մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին