▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Խաբար 24» -ին

Ի տարբերություն անցած տարվա՝ ընթացիկ տարում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 25 տոկոսով, իսկ մեկ տարվա ընթացքում 25 տոկոսը շատ լավ ցուցանիշ է: Այդ մասին ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գերակատարել են պլանը, եւ այս տարի մենք կգերակատարենք պետբյուջեի եկամուտը 130 մլն դոլարի չափով. դա մեծ գումար է, եւ մենք մտադիր ենք ծախսել այդ գումարը կապիտալ նպատակների վրա՝ ավելացնելով ուսուցիչների եւ զինծառայողների աշխատավարձը: Մենք արդեն բարձրացրել ենք 10 հազար բժիշկների աշխատավարձը»,-նշել է վարչապետը:

 

 

 

Փաշինյանի խոսքով՝ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7.1 տոկոս, ապրիլին՝ ավելի քան 9 տոկոս: «Եւ դա մեզ վստահություն է հաղորդում ասելու, որ տնտեսական հեղափոխությունը, որի մասին մենք հայտարարել ենք ընթացիկ տարվա սկզբին, իրապես սկսված է: Եւ դա կհանգեցնի հստակ տնտեսական արդյունքների: Ես չեմ ցանակնում խոսել քաղաքական արդյունքների, երկրում տեղի ունեցածի շուրջ, քանի որ այդ մասին արդեն բոլորը տեղյակ են: Վերջին տարվա ընթացքում մենք բացել ենք 51 հազար աշխատատեղեր, իհարկե, այդ աշխատատեղերի մեծամասնությունը դուրս է եկել ստվերային տնտեսությունից եւ դարձել օրինական, սակայն, մեր տվյալներով, ստեղծվել է 10 հազար աշխատատեղ, եւ այդ գործընթացը շարունակվում է»:

Նշենք, որ «Խաբար 24»-ի հարցազրույցի ժամանակ նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության զարգացմանը վերաբերող հարցերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին