Երկու օր առաջ այցելել էինք Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ շենք՝ իմանալու համար, թե արդյոք թո՞ւյլ են տվել իրապես այդտեղ անցկացնել «թուրքական» հետքով կուսակցության՝ «Հայաստանի պետականակենտրոն կուսակցության» հիմնադիր համագումարը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իրազեկման այցիայի ընթացքում ձերբակալվել էին ակցիայի 4 մասնակից, այդ թվում՝ Արթուր Չախոյանը ։
«Ինչու եմ ասում, որ թուրքական հետքով է այդ կուսակցությունը, քանի որ 7 հիմնադիրներից մեկը բլոգեր Նատալի (Տաթևիկ) Ալեքսանյանն է, ով բնակվում է Թուրքիայում, ով Ալիևից քաղաքացիություն էր խնդրում և ամենօրյա ռեժիմով ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս։ Ես այսօր պարզել եմ, որ այդ կինը ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի քրոջ աղջիկն է։ Ավելին՝ նախատեսվում էր, որ կուսակցության ղեկավար կազմում լինելու էր Գագիկ Մելքոնյանի եղբոր որդին, այնտեղ էր նաև տխրահռչակ Ռոման Բաղդասարյանը։
Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, բայց կարծում եմ՝ մտածելու տեղ ունի նաև Փաշինյան Նիկոլը, քանի որ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ այդ կուսակցությունը հիմնում են բոլոր այն ՔՊ-ականների համար, ովքեր Նիկոլի իշխանությունից հեռանալուց հետո մնալու են Հայաստանում ու տեղ չեն ունենալու գնալու։ Այդ կուսակցությունը լինելու է նրանց վերջնական հանգրվանը»։
Խաչատրյանը նշել է, որ կուսակցույթունը, չճշտված տեղեկություններով, ֆինանսավորվում է հենց Թուրքիայից։
Խաչատրյանը նաև հայտնել է, որ կենտրոնի ղեկավարը տեղյակ չի եղել, որ տեղի է ունենալու նմանատիպ թուրքական հետքով կուսակցության համագումար․ «Ես զրուցել եմ կենտրոնի կոորդինատորի՝ տիկին Ինեսայի հետ, նրան տեղեկատվություն եմ փոխանցել, թե ով է Նատալի Ալեքսանյանը։ Իբրև թե՝ տիկինը զարմացած էր, սակայն հաջորդ օրը, երբ այցելեցինք կենտրոն՝ հասկանալու համար, թե արդյոք կուսակցության համագուրմարը կասեցվա՞ծ է, քանի՞ հոգի է մասնակցում համագումարին, պարզվեց, որ համագումարը փորձում են կայացնել։ Իսկ այդ տիկինը հայտարարում էր, թե շենքի տարածքն իրենն է, ինչն, իհարկե սուտ է, կենտրոնը հանրային է»։
Խաչատրյանը նշել է, որ իրենց այցի նպատակը եղել է տեղեկատվություն հավաքելը, հասկանալը, թե ով է կայացրել թուրքերի կուսակցություն ստեղծելու որոշումը։ «Միաժամանակ, ցանկանում էինք իրազեկել մարդկանց, թե ինչ կուսակցություն է հիմնվում, քանի որ մարդիկ չգիտեին, որ այն թուրքական հետք ունի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
*** |