«Հայաստանում ֆուտբոլի վիճակը ահավոր է, այսքան ցածր մակարդակ երբեք չի եղել, այս ամենը այսբերգի երևացող մասն է միայն․․․ պատասխանատուն ֆուտբոլի գործող ղեկավարությունն է»,- «24TV»-ի եթերում ասաց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը։ «Արմեն Մելիքբեկյանի նման թույլ ղեկավար չեմ տեսել, այդ մարդը փախչում է պատասխանատվությունից, երկրպագուներին հանդիպելու փոխարեն ոստիկաններ է ուղարկում, որ ձերբակալեն։ Նա ինքնասիրություն չունի, վերջին խաղի ժամանակ ստադիոնում բոլորը գոռում էին՝ «Մելիքբեկյա'ն, հեռացի'ր», բայց նրա պետքը չի»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե ղեկավարությունը չփոխվի, ֆուտբոլը կամաց-կամաց կմեռնի, իսկ ղեկավարության փոփոխության դեպքում հնարավոր է 3-4 տարում ֆուտբոլը փրկել։ «Հայաստանում խաղերի մեծ մասը պայմանավորված խաղեր են, սեփականատերերը ստավկա են դնում իրենց պարտության վրա, ինադու պարտվում են, որ գումար աշխատեն»,- ասաց Սողոմոնյանը։ |
«Հայաստանում խաղերի մեծ մասը պայմանավորված են, սեփականատերերը ստավկա են դնում իրենց պարտության վրա, ինադու պարտվում են, որ գումար աշխատեն»․ Սողոմոնյան
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին