Pastinfo.am-ը գրում է.
Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հավաք, որի ժամանակ 12 հոգի զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Այդ տիտղոսից զրկվել են նաեւ երկու հայազգի գողականներ` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը (Խախոլ Արմեն) եւ գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկինը:
Պատմական հավաքին իրենց տիտղոսներից զրկվել են գրեթե միաժամանակ` 2011 թվականին քրեական ընտանիք մուտք գործած Սաշա Կուշները, Գիլան Սեդոյը, Շամիլյան եւ Խախոլ Արմենը: Հավաքում որոշվել է, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսեւորված մոտեցումն արդարացված չի եղել:
Օրինակ` մարտի 5-ի հավաքի ժամանակ մասնավորապես հետաքրքրվել են, թե ներկայումս ողջ մնացածներից կոնկրետ ով է մոտեցել Խախոլ Արմենին: Վերջինս նշել է ինչ-ինչ անուններ, սակայն նրանևք հրաժարվել են` ասելով, որ նրան չեն ճանաչում: Միաժամանակ Օլեգ Ցիրկաչի նկատմամբ մոտեցումը, ով նշված 4-ի հետ եղել է նույն խմբում, սխալ չի համարվել: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ցիրկաչը պաշտպանել է իր տիտղոսը «գողական» քայլերով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Pastinfo.am-ը գրում է, որ Մարտի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հավաք, որի ժամանակ 12 հոգի զրկվել է «օրենքով գողի» կարգավիճակից: Այդ տիտղոսից զրկվել են նաեւ երկու հայազգի գողականներ` ռուսաստանցի Արմեն Խաչատրյանը (Խախոլ Արմեն) եւ գյումրեցի Արտյոմ Առաքելյանը, նույն ինքը Արտյոմ Լիպեցկինը:
Պատմական հավաքին իրենց տիտղոսներից զրկվել են գրեթե միաժամանակ` 2011 թվականին քրեական ընտանիք մուտք գործած Սաշա Կուշները, Գիլան Սեդոյը, Շամիլյան եւ Խախոլ Արմենը: Հավաքում որոշվել է, որ Դեդ Հասանի օրոք նրանց նկատմամբ դրսեւորված մոտեցումն արդարացված չի եղել:
Օրինակ` մարտի 5-ի հավաքի ժամանակ մասնավորապես հետաքրքրվել են, թե ներկայումս ողջ մնացածներից կոնկրետ ով է մոտեցել Խախոլ Արմենին: Վերջինս նշել է ինչ-ինչ անուններ, սակայն նրանևք հրաժարվել են` ասելով, որ նրան չեն ճանաչում: Միաժամանակ Օլեգ Ցիրկաչի նկատմամբ մոտեցումը, ով նշված 4-ի հետ եղել է նույն խմբում, սխալ չի համարվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: