▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ավելի քան 70%–ի կարծիքով` ԽՍՀՄ–ի ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում

Հարցախույզի արդյունքների համաձայն` հայերի ավելի քան 70%–ը կարծում են, որ ԽՍՀՄ–ի օրոք կյանքն ավելի լավ էր, քան Միության փլուզումից հետո։ Սա հետխորհրդային տարածքի երկրներում անցկացված հետազոտության ամենաբարձր ցուցանիշն է։

Կարծիք նախագծի շրջանակում անցկացված հարցախույզին մասնակցել են 35 տարեկան և բարձր անձինք, հետազոտությունն անցկացվել է նախկին ԽՍՀՄ-ի 11 երկրներից 9-ում։

Ռուսաստանում հարցվածների 64%-ը Խորհրդային Միության օրոք կյանքի մակարդակն ավելի բարձր են գնահատել։ Ուկրաինայում այս պնդման հետ համաձայնել է հարցվածների 60%-ը, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում (71%) և Ադրբեջանում (69%)։ Հարցվածների այն մասը, որը չի հիշում, թե ինչպիսին էր կյանքը Խորհրդային Միության ժամանակ (դրանք 18-24 տարեկան անձինք են), կարծում են, որ կյանքը բարելավվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ռուսաստանում նման կարծիք է հայտնել հարցվածների 65%-ը։

Հարցում. Հայաստանում կյանքը ե՞րբ էր ավելի լավը` մինչև՞ ԽՍՀՄ փլուզումը, թե՞ դրանից հետո
ԱՐԱՔՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցում. Հայաստանում կյանքը ե՞րբ էր ավելի լավը` մինչև՞ ԽՍՀՄ փլուզումը, թե՞ դրանից հետո

Տվյալներն ամփոփվել են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի, M-Vector, Ipsos, Expert Fikri և Qafqaz հետազոտական ընկերությունների` ԽՍՀՄ-ի նախկին 11 երկրներում անցկացրած հարցումների հիման վրա` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով։

Գրեթե բոլոր երկրներում 35 տարեկանից բարձր քաղաքացիները կարծում են, որ մարդիկ ԽՍՀՄ-ում ավելի լավ էին ապրում, քան փլուզումից հետո։ Հայաստանում նրանց թիվը կազմում է 71% (դեմ` 23%), Ադրբեջանում 69% (դեմ` 29%), Ռուսաստանում 64% (դեմ` 27%), Ղազախստանում 61% (դեմ` 27%), Ուկրաինայում 60% (դեմ` 23%), Ղրղըզստանում 60% (դեմ` 30%), Բելառուսում 53% (դեմ` 28%), Վրաստանում 51% (դեմ` 46%)։ Եվ միայն Տաջիկստանի (39% կողմ` 55%-ի դիմաց) և Ուզբեկստանի (4% կողմ` 91%-ի դիմաց) 35 տարեկանից բարձր բնակիչներն են կարծում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կյանքն ավելի բարեկեցիկ է դարձել։

25 տարեկանից ցածր երիտասարդները, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ի փլուզումից հետ, կարծում են, որ կյանքը հիմա ավելի բարեկեցիկ է։ Հայաստանում նրանց թիվը կազմում է 48% (դեմ` 47%), Ղրղըզստանում 48% (դեմ` 37%), Ղազախստանում 56% (դեմ 35%), Բելառուսում 57% (դեմ` 34%), Վրաստանում 79% (դեմ` 20%), Ուկրաինայում 39% (դեմ` 18%), Ռուսաստանում 65% (դեմ` 17%), Ադրբեջանում 68% (դեմ` 14%), Տաջիկստանում 84% (դեմ` 13%), Ուզբեկստանում 89% (դեմ` 5%):

Ռուսաստանում հարցումն անցկացրել է Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը, Ղրղըզստանում և Տաջիկստանում` M-Vector ընկերությունը, ինչպես նաև` Ipsos, Expert Fikri, Qafqaz ընկերությունները։ Հետազոտությունն անցկացվել է 2016 թվականի հուլիսի 4-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ 11 երկրներում։ Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 12645 մարդ, 1000-ական մարդ` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, 1045-ը` Ուզբեկստանում, 2000-ն Ուկրաինայում և 1600-ը` Ռուսաստանում։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

sputnik.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին