▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի մասին միայն լավն եմ լսել. ադրբեջանցի գրող

«Մենք պատերազմում ենք հայերի դեմ հողի համար, իսկ այդ հողը ոչ ոքի պետք չէ: Մենք ձեզ հետ դժբախտության ընկերներ ենք: Ոչ Պուտինը, ոչ Ալիևը հողի տերերը չեն: Նրանք միայն հարստության տերերն են» : Ադրբեջանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ այս մասին  «Русский Репортёр» պորտալին տված հարցազրույցում հայտարարե է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին:   

«Ես վատառողջ եմ, սակայն ապրում եմ և 75 տարեկան եմ:Պատրաստ եմ իմ կյանքը նվիրել նրան, ում պետք է մարդկային ջերմություն, նորմալ հարաբերություններ  հարևանների հետ: Ինձ համար դա կյանքի ու մահվան հարց է: Եթե պիտի մահանամ՝ չտեսնելով այս երկու ազգերին միասին, այդպիսի մահ ես չեմ ուզում»,- ասել գրողը:

Նա կոչ է արել ընդունել այն ամենը ինչ տեղի է ունեցել հայերի դեմ՝ հավելելով.

«Եղբայրներ, եկեք խոստովանենք, որ կեղտոտ քայլեր արել ենք: Միայն դա խոստովանելուց հետո կկարողանաք առաջ գնալ: Ինչեր միայն չասացին իմ մասին: Ասացին, որ ես ցանկանում եմ Նոբելյան մրցանակ ստանալ։ Ամենացավալին այն էր, որ դա ասում էին ժողովրդի անունից։ Ես մանկությունից՝ տատիկիցս, մայրիկիցս, քեռուցս միայն լավն եմ լսել հայերի մասին»,-ասել է Աքրամ Այլիսլին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին