▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերն Instagram-ի լուսանկարները տպող սարք են հորինել. նման բան աշխարհում չկա

 

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայ ձեռներեցներ Թոս Մովսիսյանն ու Արտեմ Գարմերյանը Instagram-ի լուսանկարները տպող սարք են հորինել: Ասում են՝ աշխարհում նմանը չկա, գրում է «Վեդոմոստի» թերթը:
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Instagram-նամենադրական սոցցանցն է: Լուսանկարներն Instagram-ում միշտ էմոցիաների արտահայտում են, և լավ կլիներ դրանք նյութականացնել, որոշեցին մոսկվաբնակ Թոս Մովսիսյանն ու պետերբուրգցի Արտեմ Գարմերյանը: Նրանք ստեղծել են Boft ավտոմատ սարքը, որը թղթի վրա քառակուսի լուսանկարներ է տպում անմիջապես օգտատերի պրոֆիլից. վերջինս բացվում է մեծ սենսորային ցուցանակի վրա: Երկու լուսանկարների տպագրման արժեքը 50 ռուբլի է, չորսինը՝ 100 ռուբլի, 20 լուսանկարի համար հարկ կլինի վճարել 500 ռուբլի:
Ինչպես խոստովանում են ձեռներեցները, իրենց ակնկալիքներն ավելի շատ կապված էին աղջիկների հետ, քանի որ հենց նրանք են առավել ակտիվ լուսանկարներ տեղադրում սոցցանցերում: Boft նախագծի հեղինակները ճակատագրի բերումով հանդիպեցին Լապեենռանտեի Տեխնոլոգիական ինստիտուտում, ուր Մոսկվայի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ուսանող Թոս Մովսիսյանն ու Պետերբուրգի ինժեներատնտեսականի ուսանող Արտեմ Գարմերյանը եկել էին սովորելու իրենց բուհերի ուղեգրով: «Իսկ էլ որտե՞ղ կարող էին հանդիպել ռուսալեզու հայերը, եթե ոչ Ֆինլանդիայում»,- նշում է Մովսիսյանը: Յուրաքանչյուրս արդեն ունեինք օնլայն բիզնեսի փորձ:
Հետո նրանցից յուրաքանչյուրն իր քաղաք է մեկնել, բայց շփումը շարունակվել է: Տարբեր գաղափարներից, որ նրանք միշտ քննարկում էին, «ծնվել» է նաև Instagram լուսանկարները տպելու սարքի ստեղծման միտքը: Տղաները մոը 200.000 դոլարի ներդրում են արել:
Մոտ մեկ տարի է պահանջվել ծրագրային ապահովման մշակման համար, բուն սարքի ստեղծման, մասերը հավաքելու ու այն ընկերության որոնումների, որը կարտադրեր անհրաժեշտ սարքավորումները: Արտադրությունն որոշեցին բացել Լենինգրադի շրջանում:
«Նախագծի բարդությունն այն է, որ առցանց չէ,- ասում է Մովսիսյանը: -Այն չի կարելի լրամշակել ու փորձարկել տանը բազմոցին նստած: Նման նախագծի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:
Առաջին Boft սարքն արտադրվել է «Ֆլակոն» գործարանում 2014-ի ապրիլին: Երբ ձեռներեցներն արդեն իրական սարքն ունեին, գործն ավելի հեշտ է առաջ գնացել:
«Գործընկերները շարունակում են տարբեր քաղաքներում ապրել: Արտեմը զարգացնում է նախագիծը Պետերբուրգում, Թոսը՝ Մոսկվայում: Վերջին անգամ նրանք տեսնվել են մայիսին, ցանցում ամեն օր են շփվում: Վստահեցնում են, որ բիզնեսին դա չի խանգարում»,- գրում է «Վեդոմոստին»:
Instagram-ը հավելված Է լուսանկարների եւ տեսագրությունների փոխանակման համար, որը ստեղծվել Է 2010 թվականին: 2013 թվականի սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ հավելվածն ամսական ունի ավելի քան 150 միլիոն ակտիվ օգտատեր:
Instagram-ն ունի ֆոտոմեսենջերի Bolt հավելված, որը լուսանկարների և տեսանյութերի արագ փոխանակման մեսենջեր-ծառայություն է: Հաղորդագրությունը դիտելուց հետո բովանդակությունն ավտոմատ ջնջվում է հավելվածից: Հավելվածը հասանելի է Android և iOS ՕՀ-ների համար, 2013-ի նոյեմբերի 21-ին հայտնվեց Instagram Beta-ն Windows Phone-ի համար:
2012-ի ապրիլին Instagram-ը գնեց Facebook ընկերությունը՝ վճարելով 300 մլն դոլար դրամական միջոցներվ և 23 մլն բաժնետոմսերով:

Ռուսաստանաբնակ հայ ձեռներեցներ Թոս Մովսիսյանն ու Արտեմ Գարմերյանը Instagram-ի լուսանկարները տպող սարք են հորինել: Ասում են՝ աշխարհում նմանը չկա, գրում է «Վեդոմոստի» թերթը:
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Instagram-ն ամենադրական սոցցանցն է: Լուսանկարներն Instagram-ում միշտ էմոցիաների արտահայտում են, և լավ կլիներ դրանք նյութականացնել, որոշեցին մոսկվաբնակ Թոս Մովսիսյանն ու պետերբուրգցի Արտեմ Գարմերյանը: Նրանք ստեղծել են Boft ավտոմատ սարքը, որը թղթի վրա քառակուսի լուսանկարներ է տպում անմիջապես օգտատիրոջ պրոֆիլից. վերջինս բացվում է մեծ սենսորային ցուցանակի վրա: Երկու լուսանկարների տպագրման արժեքը 50 ռուբլի է, չորսինը՝ 100 ռուբլի, 20 լուսանկարի համար հարկ կլինի վճարել 500 ռուբլի:
Ինչպես խոստովանում են ձեռներեցները, իրենց ակնկալիքներն ավելի շատ կապված էին աղջիկների հետ, քանի որ հենց նրանք են առավել ակտիվ լուսանկարներ տեղադրում սոցցանցերում:

Մոսկվայի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ուսանող Թոս Մովսիսյանն ու Պետերբուրգի ինժեներատնտեսականի ուսանող Արտեմ Գարմերյանը եկել էին սովորելու Լապեենռանտեի Տեխնոլոգիական ինստիտուտում, իրենց բուհերի ուղեգրով և հենց այդտեղ էլ հանդիպել են: «Իսկ էլ որտե՞ղ կարող էին հանդիպել ռուսալեզու հայերը, եթե ոչ Ֆինլանդիայում»,- նշում է Մովսիսյանը: Յուրաքանչյուրս արդեն ունեինք օնլայն բիզնեսի փորձ:

Հետո նրանցից յուրաքանչյուրն իր քաղաք է մեկնել, բայց շփումը շարունակվել է: Տարբեր գաղափարներից, որ նրանք միշտ քննարկում էին, «ծնվել» է նաև Instagram-ի լուսանկարները տպելու սարքի ստեղծման միտքը: Տղաները մոը 200.000 դոլարի ներդրում են արել:
Մոտ մեկ տարի է պահանջվել ծրագրային ապահովման մշակման համար, բուն սարքի ստեղծման, մասերը հավաքելու ու այն ընկերության որոնումների, որը կարտադրեր անհրաժեշտ սարքավորումները: Արտադրությունը որոշեցին բացել Լենինգրադի շրջանում:
«Նախագծի բարդությունն այն է, որ առցանց չէ,- ասում է Մովսիսյանը: -Այն չի կարելի լրամշակել ու փորձարկել տանը բազմոցին նստած: Նման նախագծի համար ավելի շատ ժամանակ կպահանջվի»:
Առաջին Boft սարքն արտադրվել է «Ֆլակոն» գործարանում 2014-ի ապրիլին: Երբ ձեռներեցներն արդեն իրական սարքն ունեին, գործն ավելի հեշտ է առաջ գնացել:
«Գործընկերները շարունակում են տարբեր քաղաքներում ապրել: Արտեմը զարգացնում է նախագիծը Պետերբուրգում, Թոսը՝ Մոսկվայում: Վերջին անգամ նրանք տեսնվել են մայիսին, ցանցում ամեն օր են շփվում: Վստահեցնում են, որ բիզնեսին դա չի խանգարում»,- գրում է «Վեդոմոստին»:

Լուսանկարում Թոս Մովսիսյանն է:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին